Ամերիկյան Oracle Advisory Group ընկերությունը exit-poll է անցկացրել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում։
Նշվում է, որ exit-poll-ի ժամանակ հարցվել է ավելի քան 63 հազար ընտրող։ Ասուլիսի ընթացքում Oracle Advisory Group-ի ներկայացուցիչները նշել են, որ ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան նախորդ տարիներին։
Հարցումներ են անցկացվել նաև օկուպացված տարածքներում։
Ըստ exit-poll-ի արդյունքների՝ Իլհամ Ալիևը ստացել է ձայների 93,9%, Զահիդ Օրուջը՝ 1,8%, Ֆազիլ Մուստաֆան՝ 1,5%, Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,2%, Ռազի Նուրուլլաևը՝ 0,9%, Էլշադ Մուսաևը՝ 0,4%, իսկ Ֆուադ Ալիևը՝ 0,3%։
Կարդացեք նաև
«Region Monitor»