Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թ․-ին ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 112 դեպք

Փետրվար 07,2024 18:16

2023 թ.-ին ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքների ամփոփում

2023 թ ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 112 դեպք։ 2022 թ․ ընթացքում դեպքերի թիվը 199 էր։

2021 թ․ արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք, 2020 թ․՝ 192 դեպք, 2019 թ՝ 90 դեպք, 2018 թ.՝ 181 դեպք, 2017 թ.՝ 107 դեպք, 2016 թ.` 338 դեպք, 2015 թ.՝ 304 դեպք:

2023 թ․ արձանագրվել է հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 61 դեպք կամ դեպքերի 545 %-ը:

2023 թ․ ԶԼՄ-ներով արձանագրվել է անհատական բնույթի խախտման 51 դեպք կամ դեպքերի 455 %-ը:

Հատկանշական է, որ տոկոսային հարաբերակցությամբ, 2023 թ․ անհատական բնույթի խախտումներն ամենաբարձրն են 2020-2023 թթ․ ընթացքում, այն դեպքում, երբ 2020 թ․ հայտարարվեց ոստիկանության բարեփոխման մասին, ընդունվեց ռազմավարություն և գործողությունների ծրագիր։  Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, դեպքերի թիվն աճել է 36 %-ով:

Նշենք, որ եթե հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները հնարավոր է նույնականացնել ԶԼՄ-ների լայն լուսաբանման շնորհիվ, ապա անհատական բնույթի խախտման դեպքերով լուսաբանումը գրեթե բացակայում է։ ԶԼՄ-ներով հրապարակվում են լայն հնչեղություն ստացած դեպքերը։

2023 թ․ առավել մեծ թվով խախտվել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը (65 դեպք կամ դեպքերի 58 %): Հավաքների ընթացքում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտվել է 44 դեպքում (72 %), անհատական բնույթի դեպքերում 21 դեպքում (41 %)։ Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել է 57 դեպքում (ընդհանուր դեպքերի 51 %)։ Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է 55 դեպքում (ընդհանուր դեպքերի 48.2 %):

Նախորդ տարիներին նշյալ իրավունքների խախտման դեպքերի թվերը ներկայացված են ստորև

Դեպքերի գերակշիռ մասը, ավանդաբար, գրանցվել է Երևանում (94 դեպք, ընդհանուր դեպքերի 84 %-ը)։

2023 թ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած անհատական բնույթի դեպքերի ամփոփում

2023 թ. ԶԼՄ-ների հրապարակումներով արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած 51 անհատական բնույթի դեպք, ինչը կազմում է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թվի 455 %-ը։ Մասնավորապես խախտվել են հետևյալ իրավունքները՝

  • ֆիզիկական բռնությունից զերծ մնալու՝ 27 դեպք (կամ դեպքերի 53 %),
  • անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու՝ 22 դեպք
  • ազատության և անձնական անձեռնմխելիության՝ 21 դեպք,
  • արդար դատաքննության՝ 7 դեպք,
  • իրավաբանական օգնություն ստանալու՝ 6 դեպք,
  • առողջության՝ 6 դեպք,
  • խտրականությունից զերծ մնալու՝ 5 դեպք,
  • սեփականության՝ 4 դեպք,
  • խոսքի ազատության՝ 3 դեպք,
  • մասնավոր կյանքի անձեռնմխելիության՝ 3 դեպք
  • ազատ տեղաշարժվելու՝ 3 դեպք,
  • կարծիքն ազատ արտահայտելու՝ 2 դեպք,
  • լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու՝ 4 դեպք։

Անհատական բնույթի 51 դեպքերից 38-ը (74․5 %-ը) տեղի են ունեցել քաղաք Երևանում, 5-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի, երկու դեպք՝ Կոտայքի և մեկական դեպք՝ Տավուշի և Սյունիքի մարզերում։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված դեպքերը` ըստ խախտված իրավունքի առավել մանրամասն հասանելի են հետևյալ հղմամբ։

2023 թ. հավաքների ընթացքում կամ դրանց մասնակցելու հետևանքով Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերի ամփոփում

2023 թ․ հավաքների և բողոքի ցույցերի ընթացքում արձանագրվել է ոստիկանության գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտման 61 դեպք՝ ընդհանուր խախտումների թվի 54.5 %-ը։ Մասնավորապես խախտվել են հետևյալ իրավունքները՝

  • խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու՝ 55 դեպք (90 %),
  • անձի ազատության և անձնական անձեռնմխելիության՝ 44 դեպք (72 %),
  • ֆիզիկական բռնությունից զերծ մնալու՝ 30 դեպք (49 %),
  • առողջության՝ 6 դեպք (9․8 %),

 

 

Խախտվել են նաև իրավաբանական օգնություն ստանալու, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, սեփականության, խոսքի ազատության և կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքները։ 4 դեպքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը։ 

61 դեպքերից 56-ը (91.8 %-ը) գրանցվել են Երևանում, 3 դեպք՝ Լոռու, մեկական դեպք Արարատի և Շիրակի մարզերում։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված դեպքերը` ըստ խախտված իրավունքի առավել մանրամասն հասանելի են  հետևյալ հղմամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829