Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում կայացրեց քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կիրակի օրը դարձնել անվճար:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ կառուցապատող ընկերություններին օժանդակելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության թույլտվության համար ընթացիկ տարում նախատեսված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ սահմանվեց արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ: Տեղական տուրքի 90 տոկոսի չափով էլ արտոնություն տրամադրվեց շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:
Մանրամասները՝ հղմամբ:
Բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման, ինչպես նաև վերահամաձայնեցման համար ևս ավագանին սահմանեց տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնություն՝ 2024թ. տեղական վճարների դրույքաչափերի նկատմամբ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ հղմամբ:
Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերից կամ քվեարկությունների ավելի քան կեսից, ինչպես նաև հանձնաժողովի նիստերի կեսից բացակայելու համար՝ ավագանու որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոննա Աղեկյանի ավագանու անդամի լիազորությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն