Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. ընթացքում ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է 83 զինծառայողի մահվան դեպք. ՀՔԱՎ

Փետրվար 07,2024 18:04

ՀՔԱՎ գրասենյակի կողմից ամփոփած տեղեկությունների համաձայն 2023թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ (մինչև 2023 թվականի հոկտեմբեր) զինված ուժերում գրանցվել է 83 զինծառայողի մահվան դեպք։

Մահվան 83 դեպքերի պատճառներն են.

  • 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
  • 17-ը՝ զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում,
  • 14-ը՝ ավտովթար,
  • 12-ը՝ առողջական խնդիրներ,
  • 10-ը՝ ինքնասպանությունկամ ինքնասպանության հասցնել,
  • 7-ը՝ դժբախտպատահար, (մեքենայի պայթյուն, պայթյուն ավտոտնակում, կայծակահարություն, ջրահեղձում, հոսանքահարում, թունավորում շմոլ գազից)
  • 4-ը՝ սպանություն։

Համեմատության համար նշենք, որ 2022 թ. գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ (մինչև 2023 թվականի հոկտեմբեր) զինված ուժերի 64 զինծառայողի մահվան դեպք, որից 

  • 17-ը առողջական խնդիրների պատճառով,
  • 17-ը՝ ավտովթարի,
  • 14-ը՝ hրադադարի ռեժիմի խախտման,
  • 6-ը՝ ինքնասպանության,
  • 6-ը՝ սպանության , որից 2-ը դիտավորյալ, 2-ը` մարտական ծառայության կանոնների խախտման, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների (ԶՕԿ)՝ հետևանքով, 1 դեպք արձանագրվել է Կազմակերպության համար դեռևս անհայտ պայմաններում,՝
  • 2-ը՝ դժբախտ պատահարի (հոսանքահարում, ջրահեղձ),
  • 1-ը՝ զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման,
  • 1-ը՝ ականի պայթյունի։

2023 թ.-ին մահվան դեպքերի ընդհանուր թիվը 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 30 %-ով։ 2022 թ. համեմատ 2023 թ. մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը աճել է 36 %-ով (14 և 19 դեպք համապատասխանաբար)։

Մտահոգիչ է զինված ուժերում դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերի աճող թիվը։ 2022 թվականին դժբախտ պատահարների հետևանքով գրանցվել է զինծառայողների մահվան 2 դեպք, 2023-ին՝ 7 դեպք։

Ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի թիվը 2022 թ. համեմատ աճել է 66 %-ով (6 և 10 դեպք համապատասխանաբար), առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է 29 %-ով  (17 և 12 դեպք համապատասխանաբար)։

Ինչ վերաբերվում է սպանություն որակված մահվան դեպքերին, ապա 2022 թ. սպանության դեպքերը եղել են 6-ը, 2023 թ. արձանագրվել է սպանության 4 դեպք: Նախորդ տարվա համեմատ սպանություն որակված մահվան դեպքերը նվազել են 33 %-ով:

Ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թիվը 2023 թ-ին 2022 թ-ի համեմատ նվազել է 18 %-ով։ Նշենք, որ նվազման այս ցուցանիշը պայմանավորված է 2023 թ. մահվան դեպքերի ընդհանուր թվի աճով, քանի որ 2022 և 2023 թվականների ցուցանիշները բավականին մոտ են՝ 17 և 14 դեպք համապատասխանաբար։

2022 թ. զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով մահվան 1 դեպք է արձանագրվել։ Մինչդեռ 2023  թվականին նույն պատճառով արձանագրվել է 17 զինծառայողի մահվան դեպք, որից մեկ միջադեպի՝ 2023 թ.   հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացան 15 ժամկետային զինծառայողներ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829