Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 6-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում և կան վիրավորներ։ Նմանատիպ մեկ այլ տեղեկություն էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, որ ծեծկռտուքի մասնակիցները ակումբի սեփականատերերն են և նրանց ընկերները։
Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ նշված ակումբից իրենց մոտ է տեղափոխվել է Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Շմավոն Կ․-ն, ինչպես նաև շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 28-ամյա Զառա Ա․-ին։
Արտյոմ Բ․-ին ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկնարկային լուսածիր ատրճանակ, գարեջրի շշեր, և BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների, կռվի մասնակիցներից մեկինն է։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: