Լրահոս
Օրվա լրահոսը

«Անառակ… այ լրբի ծնունդ». Լրագրող Անի Գեւորգյանին ֆեյսբուքում վիրավորած Փաշինյանի աջակիցը դատարան չի գալիս

Փետրվար 07,2024 17:36

Այսօր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «NewDay.am» կայքի խմբագիր Անի Գեւորգյանն ընդդեմ Լարա Բերնեցյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողը թիրախավորվել էր սոցցանցերում, վիրավորանքների և ոտնձգությունների արշավ էր սկսել նրա եւ վարչապետին քննադատած լրագրողների դեմ:

Անի Գեւորգյանի հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել են սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:

Օգտատերերից մեկը ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Ու ես անառակի ամուսինը ոստիկան է, չի ասում հանուն երկու կոպեկի ո՞ւր ես քֆուրների տեղատարափ  թափում գլխիդ, այ լրբի ծնունդ»:

Այս վիրավորանքներից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար Անի Գեւորգյանը դիմել է դատարան:

 

Այսօր դատական նիստին Լալա Բերնեցյանը, նրա ներկայացուցիչը չէին եկել, չնայած պատշաճ ծանուցված են եղել:

Լրագրողի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանը ներկայացրեց հայցադիմումի պահանջը: Քանի որ դատարան ուղարկված հայցի մեջ տեխնիկական սխալ է եղել, վարչապետի հայտնի ասուլիսի ամսաթիվը հուլիսի փոխարեն հունիս է նշված եղել, դատական նիստը հետաձգվեց, որպեսզի ուղղում մտցվի եւ այդ մասին տեղեկացվի նաեւ պատասխանողը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829