Ermenihaber. Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Թեմուր Մգեբրիշվիլին հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը:
Մգեբրիշվիլին անդրադարձել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայի 11 նահանգում տեղի ունեցած երկրաշարժին՝ նշելով Վրաստանի արագ արձագանքման մասին:
«Իրապես մի քանի ժամ անց 60 հոգուց կազմված մեր առաջին ջոկատը հատեց Թուրքիայի սահմանը»:
Ապա նաև խոսելով Թուրքիայի հետ որոնողափրկարարական աշխատանքներում մասնագիտանալու նպատակով իրականացվող սերտ համագործակցության մասին, վրացի գեներալն ասել է.
Կարդացեք նաև
«Թե սարքավորումների կարիքների և թե կրթելու տեսանկյունից Թուրքիան մեզ կարևոր աջակցություն է ցուցաբերում»:
Նա նաև հիշեցրել է Վրաստանում բռնկված հրդեհների ժամանակ Թուրքիայի կողմից որպես օգնություն ուղարկված հատուկ ինքնաթիռների մասին:
«Միանշանակ այնպիսի բնական աղետների պարագայում, ինչպիսիք են 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետն ու անտառային հրդեհները, փոխադարձ համագործակցությունը և արագ օգնության տրամադրումը մեծ կարևորություն ունի: Այս ոլորտում ամեն բան սահմանված է երկու հարևան պետությունների՝ Թուրքիայի և Վրաստանի միջև առկա ռազմավարական համագործակցության համաձայն»,- ամփոփել է վրացի պաշտոնյան: