Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Ալեն Սիմոնյանը նախկինում դեմ էր, որ տրանսպորտը 50 դրամով թանկանա ու իշխանությունը «պադավատներով» ֆռֆռա, հիմա տրանսպորտը թանկանում է 5 անգամ ու ինքն է «պադավատներով» ֆռֆռում»

Փետրվար 07,2024 17:03

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված շուրջ 120 հազար մարդկանց, որոնց կեսը երեխաներ են, սոցիալական պայմանների ֆոնի վրա, տրանսպորտի ուղեվարձի՝ յոթ, կայանատեղիների՝ տասից ավելի անգամ, ինչպես նաեւ կենսականորեն անհրաժեշտ ոլորտներում մի քանի անգամ թանկացմանը: Եվ դիմեց ազգաբնակչությանը. «Դե, հիմա սա է, ընկերներ: Սա էիք ուզում՝ ստացել եք: Դուք սովամահ եղեք, երկիր կորցրեք, իսկ Նիկոլը մարգարիտից թզբեհ կֆռռացնի ձեր երեսին նայելով: Սա այն ապագան է, որ դուք գնացել ու ձեր ձեռքով քվեարկել եք»:

Մասնավորապես, տրանսպորտի թանկացման մասին տիկին Ադիբեկյանը հիշեց նախկինների օրոք ուղեվարձը 50 դրամով թանկացնելու նախագծի դեմ պայքարողներին: «Ալեն Սիմոնյանի զայրույթը այն էր, որ 100 դրամը դառնալու էր 150 դրամ, որ այդ 50 դրամը մարդու օրվա մեկ հացի փողի կեսն էր: Նա անընդունելի էր համարում, որ մարդիկ իրենց հացի փողի կեսը պետք է տան տրանսպորտին, իսկ իշխանավորները «պադավատներով» ֆռֆռան:

Անցնում է յոթ տարի: Հիմա հացը թանկանում է 5 անգամ, բայց «պադավատներով» ֆռֆռում է ինքը՝ Ալենը: Իրականում ես այստեղ ոչ մի զայրույթ չեմ ապրում, որովհետեւ իմ ծնողները ինձ դաստիարակել են այն գաղափարախոսության ներքո, որ դու իրավունք ունես անել ամեն ինչ, սակայն դու պետք է պատրաստ լինես պատասխանատվություն կրել քո որոշումների եւ արածների հետեւանքների համար: Հիմա ես համարում եմ, որ այսօր սրա տակ հայտնվածներն այն մարդիկ են, որոնք 2018 եւ 2021 թվականներին եւ Երեւանի ավագանու ընտրություններում իրենց ձայնը տվեցին Նիկոլին, Ավինյանին: Այսինքն, դուք իրավունք ունեիք դրսեւորելու ձեր կամքը եւ սա ձեր կամքի հետեւանքն է: Հետեւաբար, հիմա դուք կարող եք այդ հետեւանքի բեռը կրել կամ պայքարել եւ փորձել այդ հետեւանքները չեզոքացնել»,-ասաց տիկին Ադիբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829