Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց, որ որեւէ արտառոց բան չի տեսնում, որ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ-ի վարչության նիստին: Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ կապված ՔՊ 71 պատգամավորից 65-ը երաշխավորագիր է ստորագրել՝ նրան կալանքից ազատելու:
Պապոյանն ասաց, որ նիստի ժամանակ կուսակցության ռազմավարությունն են ընդունել, քննարկել պատասխանատվության գոտիները, օրինակ՝ իրեն հանձնարարել են ավագանիների խմբակցությունների հետ աշխատել, տարածքային կառույցներ ձեւավորել եւ այլն:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նիստին, Ալեն Սիմոնյանը ի՞նչ պատճառաբանությամբ է բացակայել՝ Պապոյանը պատասխանեց. «Վստահաբար, կա՛մ անձնական, կա՛մ պետական կարող է լինել: Այն կոնտեքստը, որը դուք հիմա դնում եք տակը, բացարձակապես նման բան չկա եւ չի կարող լինել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ