Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որտեղ ընդգրկված էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, կողմ ձայները չբավարարեցին որոշումն ընդունելու համար։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ։
Այդ որոշմանը կողմ քվեարկեցին ավագանու 32 անդամ, դեմ՝ 2։
Այսօրվա օրակարգում էր նաեւ Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Այս նախագիծն էլ բավարար կողմ ձայներ չստացավ՝ 31 կողմ, 2 դեմ , Փոստանջյանը չզրկվեց մանդատից։
Կարդացեք նաև
Այսօր ավագանու նիստում մանդատից զրկվեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ