Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Հրանտ Այվազյանի մահվան կապակցությամբ
Ափսոսանքով տեղեկացանք հասարակական, քաղաքական գործիչ, բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ, մեր համաքաղաքացի Հրանտ Այվազյանի անժամանակ, ողբերգական մահվան մասին:
Նա ավելի քան երկու տասնամյակ ակտիվորեն ներգրավված էր հասարակական տարբեր նախաձեռնություններում: Քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ լինելով՝ նաև ղեկավարում էր բազմաթիվ ծրագրեր՝ ի շահ Լոռու մարզի և Վանաձորի: Որպես Վանաձորի ավագանու անդամ և ԱԺ պատգամավոր՝ իր գործունեությամբ ևս աչքի էր ընկնում քաղաքի և մարզի խնդիրների լուծմանն ուղղված իր բազմաթիվ նախաձեռնություններով:
Հրանտ Այվազյանը վայելում էր համաքաղաքացիների, գործընկերների, իրեն ճանաչողների սերն ու հարգանքը: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
Կարդացեք նաև
Իմ և Լոռու մարզպետի աշխատակազմի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:
Հանգչե՛ս խաղաղությամբ, սիրելի՛ Հրանտ: