Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ կապված երաշխավորագիր տալու հարցում ողջ խմբակցությունը կողմ է եղել, իսկ ովքեր չեն ստորագրել՝ զուտ գործուղման մեջ են եղել:
ՔՊ 71 պատգամավորից 65 ստորագրություն է հավաքվել: Ասլանյանի խոսքով՝ անկախ նրանից՝ Ալեն Սիմոնյանի հարազատն է, թե ով է՝ նշանակություն չունի․ «Մենք միջնորդում եւ առաջարկում ենք, հատկապես խոսքը երկու կանանց մասին է, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, ազատեն կալանքից: Եթե կմերժեն, թող մերժեն եւ հիմնավորեն»:
Հարցին՝ եթե մատնանշում եք երեւույթը, եւ ոչ թե Ալեն Սիմոնյանի հանգամանքը, ինչո՞ւ Տաթեւ Արցախի համար էլ միջնորդություն չներկայացրեցիք, ինքն էլ երեխաներ ուներ ու կալանավորված էր՝ Ասլանյանը պատասխանեց. «Գուցե այնտեղ ուրիշ որակներ են եղել, հիմա ուրիշ է»:
Թե ի՞նչ որակ է հիմա տեսել պատգամավորը՝ ինքն էլ չգիտեր. «Եղել է առաջարկ, մենք առաջարկը քննարկել ու ընդունել ենք, ի՞նչ կա այդտեղ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ