Հաղորդվում է, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների պատճառով երկրի տարածքում, հատկապես որոշ ընտրատեղամասերում, ինտերնետի տրամադրման սահմանափակումներ կան։ Այս պահին տեղամասերում գտնվող լրագրողներն ասում են, որ խնդիրների առաջ են կանգնած։
Ընդդիմադիր «Meydan TV»-ի աշխատակիցները, ովքեր գտնվում են Բաքվի թիվ 310 և 80 դպրոցների ընտրատեղամասերում, ասել են, որ իրենք էլ են բախվել նույն խնդրին։ Ըստ նրանց՝ WhatsApp-ով հնարավոր չէ տեսագրություններ, նույնիսկ ձայնագրություններ ուղարկել։ «Meydan TV»-ի Ֆիզուլիի աշխատակիցը նշում է, որ փետրվարի 6-ից տարածաշրջանում ինտերնետի տրամադրման սահմանափակումներ կան։
Կարդացեք նաև