«Ազատություն». YouTube վիդեոհոսթինգի ադմինիստրացիան արգելափակել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК- ՎԳՏՌԿ) մի քանի տասնյակ տարածաշրջանային ալիքներ, այդ թվում՝ Դոնի Ռոստովի, Պսկովի, Վոլոգդայի և Մուրմանսկի խմբագրական ալիքները, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ նշելով, որ արգելափակման պատճառները դեռ պաշտոնապես չեն հաղորդվում։
Ընդհանուր առմամբ, YouTube-ը, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր արգելափակել է հարյուրավոր ռուսական հաշիվներ, այդ թվում՝ Դաշնային խորհրդի, Պետդումայի, «Россия 24»-ի, Russia Today-ի, Առաջին ալիքի, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի էջերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: