Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիափորձագետը՝ հանրային ռադիոյի տնօրենի հոդվածի մասին․ «Ինքս համոզված եմ, որ էթիկական խախտում չկա եւ այդ համոզմունքը օդից չեմ վերցրել»

Փետրվար 07,2024 14:28

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածին ի պատասխան Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «…Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»։

«Առավոտը» դիմեց լրատվամիջոցների էթիկայի հարցերով փորձագետ Մեսրոպ Հարությունյանին՝ «կա՞ արդյոք այդ գործողություններում էթիկայի խախտում» հարցով։

Փորձագետը պատասխանեց.

– ՀՀԽ-ին իմ խորհուրդն է՝ էթիկական խախտման մասին որոշում կայացնելուց առաջ դիմել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ վերջինիս փորձագիտական կարծիքը ստանալու համար։ Ինքս համոզված եմ, որ էթիկական խախտում չկա եւ այդ համոզմունքը օդից չեմ վերցրել, այն բխում է «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» կարգավորումներից։

Ի դեպ, ինքս համոզված եմ նաեւ, որ այդտեղ իրավական նորմերի խախտում չկա։

Առայժմ չեմ բացի խաղաքարտերս եւ երկու խնդրի վերաբերյալ էլ իմ հիմնավորումները կներկայացնեմ անհրաժեշտ պահին։

Լուսանկարը՝ Անի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829