Փետրվարի 7-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ուսումնական հաստատությունում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության դասասենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:11-ին, մարվել՝ 09:18-ին: Դասասենյակում այրվել է գույք:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Կարդացեք նաև
Փրկարար ծառայություն