Բաքվի որոշ ընտրատեղամասերում լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը։
Մայրաքաղաքի շրջաններից մեկում ընդդիմադիր «Turan»-ի թղթակցին թույլ չեն տվել մուտք գործել 8-րդ, 13-րդ, 12-րդ և 29-րդ ընտրատեղամասեր։ Ադրբեջանի ԿԸՀ-ն «Turan»-ին հայտնել է, որ լրատվամիջոցների ռեգիստրում գրանցումը պարտադիր չէ, որպեսզի լրագրողները հետևեն ընտրությունների ընթացքին։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ լրատվամիջոցներն ազատ են գործում։ Լրագրողները, ներկայացնելով իրենց մամուլի քարտերը, ազատ են կատարել իրենց աշխատանքը։ Երբեմն լրագրողները չեն ներկայացնում իրենց լրագրողական անձը, հանձնաժողովների անդամները չեն կարողանում իմանալ, թե ովքեր են, և թյուրըմբռնումներ են առաջանում»,- նշել են ԿԸՀ-ից՝ հավելելով, որ այդ փաստերը կուսումնասիրվեն։
Region Monitor
Կարդացեք նաև