Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտուիտիվ բառը կհանեի, բայց պնդում եմ՝ չեմ չարաշահել իմ լիազորություններն ու պաշտոնը». Գարեգին Խումարյան

Փետրվար 07,2024 13:23

Aravot.am-ը Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է չհամաձայնել Հանրային հեռարձակողի խորհրդի պնդման հետ, թե Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները վիճարկող իր հոդվածով  չարաշահել է լիազորությունները եւ պաշտոնը: Նա «Ազատությանն» ասել էր, որ խորհրդի հայտարարության մասին հայտնել է «զուտ ինտուիտիվ, միջանկյալ տեսակետ», որ վերաբերյալ վերջնական գնահատական կտան ընկերության իրավաբանները:

«Դեռ չենք հանդիպել, կարծում եմ՝ այսօր կլինի իրավաբանների վերջնական գնահատականը»,-ասաց Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրենը:

Ինչ վերաբերվում է «զուտ ինտուիտիվ» գնահատականին, այս մասին էլ նշեց. «Ինտուիտիվ բառն այստեղ կհանեի, բայց շարունակում եմ պնդել, որ ես համաձայն չեմ այդ փաստաթղթում եղած որոշ ձեւակերպումների հետ։ Այո, ես չեմ չարաշահել իմ լիազորություններն ու պաշտոնը»,-ասաց Գարեգին Խումարյանը:

Մեր հարցին՝ սոցցանցերում կարծիքներ կան, ըստ որոնց՝ Խումարյանը նման քայլի է դիմել այն պատճառով, քանի որ շուտով լրանում է պաշտոնավարման ժամկետը եւ գուցե հրաժեշտ տա զբաղեցրած պաշտոնին, Հայաստանի Հանրային ռադիոընկերության տնօրենը հետեւյալ կերպ արձագանքեց. «Պաշտոնավարման ժամկետս լրանում է ապրիլ ամսվա կեսերին, ունեմ շատ հզոր եւ մրցունակ հայեցակարգ, որով կներկայանամ հերթական ընտրությունները հաղթելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829