«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր մանդատից զրկեցին մի քանի վառ արտահայտված ընդդիմադիրների, որոնք նախորդ նստաշրջանում բացակայել են նիստերի մեծամասնությանը։
Ամբողջ քարոզարշավի ընթացքում ես պնդում էի, որ այս մարդիկ քաղաքային խնդիրներ լուծելու մտադրություն չունեն և չեն կիրառելու իրենց մանդատը։ Սա այլևս փաստ է։
Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած ուժը ԸՆՏՐՈՂԱԲԱՐ մանդատից զրկում է միայն սուր ընդդիմախոսներին։ Նույնքան բացակայած այլ ավագանու անդամներ շարունակելու են անհետևանք բացակայել ավագանու նիստերից։
Կարդացեք նաև
Այսօրվա և ապագա քվեարկությունները որևէ կերպ չեն արտացոլելու ընտրողի քվեն, քանի որ ՔՊ-ից բացի մյուս ուժերը հանդես են եկել ընդդիմադիր դիրքերից, որոնք ընդամենը մեկ շաբաթ անց կհաստատեն հանրային տրանսպորտի անհամաչափ թանկացումը և այսպես շարունակ։ Համամասնական ընտրակարգի հերն անիծվեց։