ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այսօր Ադրբեջանում մեկնարկած նախագահական արտահերթ ընտրությունների առաջին կադրերը լրատվականները սկսել են տարածել օկուպացված Ստեփանակերտից ու Շուշիից:
Ստեփանակերտի նախագահականի շենքում տեղադրել են ընտրատեղամաս ու որքան էլ տարօրինակ չէ՝ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները որոշել են քվեարկել Ստեփանակերտում: Դե մեծ հաշվով հայերին արտաքսելուց հետո այդտեղ ուրիշ քվեարկող չեն էլ գտնի… Բայց սա ևս մեկ ցուցիչ է, որ Ալիևի համար այս ընտրությունները ուժով հարցեր լուծելու գործելաոճը օրինաչափություն դարձնելու միջոց են:
Կարդացեք նաև