Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանների միավորման հայեցակարգով ԿԳՄՍՆ նամակին 2 բուհ է պատասխանել. «Ժողովուրդ»

Փետրվար 07,2024 10:47

Դեռ 2019 թվականից էր բուհերի խոշորացման մասին շրջանառվող հայեցակարգի նախագիծը քննարկվում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը համալսարանների միավորման եւ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դեռ նախորդ տարի՝ հուլիս ամսից ՀՀ պետական բուհեր եւ գիտահետազոտական կազմակերպություններ էր ուղարկել հայեցակարգ։

Բուհերին հանձնարարված է եղել նամակին պատասխանել մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը։ Բանն այն է, որ մինչ այսօր ՀՀ պետական բուհերից եւ գիտահետազոտական կազմակերպություններից նամակին արձագանքել է ընդամենը 2 բուհ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նշված բուհերն են պատասխանատու եղել պատասխանել։ «Որոշակի մոտեցում այս բուհերը ներկայացրել են, դրական, թե ոչ, չեմ կարող ասել։ Տնտեսագիտական համալսարանն իր հիմնավորումներն է բերել։ Այս բուհերի պատասխանը ցույց է տալիս նրանց պատասխանատվության մասին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829