Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբի արքայություն է: Երկրի հանդեպ ժողովուրդը չունի պատկառանք: Ինչպիսի կեցվածք ունի երկրի առաջնորդողը, այնպիսին էլ երկիրն է լինում, նաեւ՝ հասարակությունը. Գալստանյան. «Հրապարակ»

Փետրվար 07,2024 10:13

«Հրապարակի» զրուցակիցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:

Սրբազան, Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանն օրերս Գյումրիում կայացած մի հանդիպման ժամանակ ասել էր, որ հայ ժողովուրդը վատ ժողովուրդ է, հիվանդ ժողովուրդ է` խուսափում է բանակում ծառայելուց, այլ նեգատիվ դրսեւորումներ ունի, նախ պետք է ժողովուրդն իր հիվանդությունն ախտորոշի, որ դրա դեմ պայքարի: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ ժողովուրդ է հայ ժողովուրդը, ինչո՞վ է տարբերվում մյուս ժողովուրդներից` լավ եւ վատ առումներով:

– Շատ պատասխանատու հարց է, որը պահանջում է շատ պատասխանատու պատասխան: Ես հիմնական առումով կիսում եմ Միքայել սրբազանի գաղափարները, այդուհանդերձ, ունեմ մտածումներ, որոնք կապված են մեր գոյաբանության եւ կյանքում այն կիրառելու հետ: Միշտ ասել եմ, որ պատկերացումներն ու ըմբռնումները հիմնված են մեր հայրերի բնորոշումների վրա: Նրանք են ստեղծել մեր հայեցակարգերը, մտածողությունը: 5-րդ դարից մինչ այսօր շատ բան չի փոխվել: Խորենացի ընթերցելով՝ դա ենք հասկանում, եւ եթե այնտեղ ժամանակի մասին գրված չլիներ, ապա կարող էինք կարծել, թե այն մեր ժամանակների մասին է գրված: Մենք գոյաբանորեն, որպես ազգ, հիմնված ենք մեր հայրերի ճանաչողության վրա: Ընտրված ազգ ենք, բայց որքանո՞վ ենք այն պահում․ սա է խնդիրը: Այսօրվա մեր վարքագիծը եւ գոյութենական ճշմարտությունն իրար չեն համապատասխանում: Սկսած հայրենիքի ազատագրման եւ անվտանգության խնդիրներից մինչեւ կենցաղ: Յուրաքանչյուր քայլ, որ արվում է, կարծես, մեր տեսակին անհարիր լինի: Օտարամուտ վիճակներ են շատ հաճախ: Սրանք շատ լուրջ եւ խորքային հոգեւոր-մշակութային հարցեր են, որոնց միանշանակ պատասխանելը շատ դժվար է:

Եկեք ավելի հստակ խոսենք: Նշում եք, որ անգամ կենցաղում մեզ հարիր չենք պահում: Օրինակներ կնշե՞ք:

– Տարբեր հարցեր, օրինակ` մեր երկրի աղտոտումը: Աղբի արքայություն է: Դա, իհարկե, ինստիտուցիոնալ հարց է, սակայն միեւնույն ժամանակ նկարագրում է մեր հասարակության վարքագիծը: Դա նշանակում է, որ երկրի հանդեպ ժողովուրդը չունի պատկառանք: Այնուամենայնիվ, հասարակությունը ե՛ւ մեղավոր է, ե՛ւ մեղավոր չէ: Խնդիրն առաջնորդության մեջ է: Ինչպիսի կեցվածք ու վարքագիծ ունի տվյալ երկրի առաջնորդողը, այնպիսին էլ երկիրն է լինում, նաեւ՝ հասարակությունը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829