Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Հրանտ Ջիլավյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հրանտ Ջիլավյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: