Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

Փետրվար 06,2024 21:35

«Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։

Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում»,- «Առավոտին» տված իր հոդվածում գրում է Սամվել Բաբայանը:

 

Մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ասածիդ հետ համաձայն եմ, իսկ կարող է ?համարձակությունդ հերիքի և Արցախը դատարկելու վերբերյալ նիկոլի մեղքերի մասին էլ խոսես, թե? այդ մասով քաղաքական կարճատես ես։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829