Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում տրանսպորտը Տարոնի տրաքած մարշուտկեքն էին, դրանք թանկանալու տեղ չունեին, հիմա պետք է թանկանա, որովհետեւ այդ 100 դրամը փող չէ, ուղղակի ծիծաղելի է». Սերգեյ Դանիելյան

Փետրվար 06,2024 21:12

Դերասան Սերգեյ Դանիելյանի համար այլեւս ծիծաղելի է տրանսպորտի համար 100 դրամի վճարը: Թեեւ տարիներ առաջ, միանալով «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնությանը, նկարահանվել էր նույնիսկ սոցիալական գովազդում, որտեղ հայտնիները շարքային քաղաքացիներին քաջալերում էին, թե ամոթ չէ 100 դրամ վճարելը, ամոթ է 150 դրամ վճարելը, եթե կողքինդ չունի այդ 50 դրամը:

«Նախկինում, որ ասում եք, նախկինում տրանսպորտը Տարոնի տրաքած մարշուտկեքն էին, դրանք թանկանալու տեղ չունեին: Ես համարում եմ, որ տրանսպորտն, իհարկե, պետք է թանկանա, բայց սոցիալական տարբեր խմբեր տարբեր կերպ պետք է օգտվեն: Հիմա տեսնում ենք, որ տրանսպորտն ահագին լավացել է, նոր ավտոբուսներ կան: Հետո երեւի թե մետրոն էլ կթանկանա մի քիչ, իհարկե, ցավալի է, որ մեր աշխատավարձը չի շատանում, բայց ամեն ինչ թանկանում է, բայց քաղաքականացնելու տեղ չունեմ այստեղ, պետք է թանկանա, որովհետեւ այդ 100 դրամը փող չէ, ուղղակի ծիծաղելի է »,- Aravot.am-ին ասաց Սերգեյ Դանիելյանը:

Մեր հարցին, իսկ տրանսպորտի ոլորտի բարեփոխումը  միայն գազելները ավտոբուսներով փոխարինելն եք համարում, իսկ այն, որ քաղաքացիները ստիպված են երկար սպասել ավտոբուսներին, երթեւեկությունն էլ բավականին խիտ է, դա խնդիր չէ՞, Դանիելյանը պատասխանեց. «Քանի որ ես տրանսպորտից չեմ օգտվում, ես տեսնում մենակ, որ ավտոբուսները լավն են, իսկ այն, որ ասում եք՝ վատ են աշխատում, ուշանում են եւ այլն, քաղաքացիների ընդվզման տեղ կա, լավ չի, որ լավ չեն աշխատում: Պետք է գնալ, առաջ գծատերերն էին, հիմա քաղաքապետարանն է կամ ով, որ ղեկավարում է այդ ամեն ինչը, դրանց գլուխը ջարդել»:

Սերգեյ Դանիելյանը քաղաքացիական հնարավոր ընդվզման դեպքում չի միանալու. «Ընդվզես, որ ինչ: Քաղաքականացնելու տեղ չկա, համենայնդեպս»:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը տրանսպորտի ոլորտում միասնական տոմսային համակարգի ներդրում է առաջարկում:

Տիգրան Ավինյանն այս համակարգի ներդրումը թանկացում չի կոչում։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Քաղաքապետը ընդգծել է նաեւ, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հումորիստները որ լրջանում են, անկապ բաներ են խոսում։ Ինչ է նշանակում 100 դրամը փող չէ։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Հումորիստները որ լրջանում են, անկապ բաներ են խոսում։ Ինչ է նշանակում 100 դրամը փող չէ։ Քեզ համար փող չէ, թոշակառուի համար փող է, աղքատ ու միջին խավի համար փող է։ Ուրիշներին ես խորհուրդ տալիս դրանց գլուխը ջարդեն, հետները գնա ջարդի, քեզ բան ասող չի լինի, դու դուխով տղա ես։
    Հետո էլ ասում է, որ ընդվզման դեպքում չի միանալու, քանի որ քաղաքականացնելու տեղ չկա։
    Իսկը որ հումորիստ։
    Լավ կլինի մի քիչ էլ կարմիր գծերի թանկացման մասին հումորներ անես։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829