Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի 17 հասցեում գործող հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել են դիեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ի.-ի և Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդուհի Ա.-ի դիերը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիերը հայտնաբերվել են «Արեշ» հյուրանոցային համալիրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: