Ուշադրություն
Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթեւեկությունը։ Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։
Կարդացեք նաև
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ