Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առցանց հարթակում գործում են շահումով խաղերի ծառայություններ մատուցող բազմաթիվ կայքեր, որոնք հարկ չեն վճարում, լիցենզավորված չեն եւ չեն ենթարկվում մեր սահմանած կանոններին». Ավագ Ավանեսյան

Փետրվար 06,2024 18:12

Վերջերս ընդունված օրենքը պարտադրում էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին նույնականացնել խաղացողին ու նրա բանկային քարտը, երբ վերջինս փորձի խաղադրույք կատարել: Արդյունքում լիցենզավորված ընկերություններն ավելի լավ կարգավորված դաշտում հայտնվեցին: Դրան զուգահեռ առկա են մի շարք խնդիրներ. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Մասնավորապես, առցանց հարթակում գործում են շահումով խաղերի ծառայություններ մատուցող բազմաթիվ կայքեր, որոնք հարկ չեն վճարում, լիցենզավորված չեն եւ չեն ենթարկվում մեր սահմանած կանոններին»,- ընդգծել է զեկուցողը եւ բարձրաձայնել դեպքեր, երբ պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքները: «Նախաձեռնությամբ Կառավարությունը կսահմանի այդպիսի կայքերի ցանկ եւ կդիմի մեր ինտերնետ մատակարարներին, որ վերջիններս սահմանափակեն հասանելիությունն այդ կայքերին»,- մանրամասնելով ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները` ասել է Ավագ Ավանեսյանը:

Հաջորդ փոփոխությամբ գործադիրը սահմանում է աուդիտ իրականացնելու պահանջ, որը համապատասխան է բանկերին ներկայացված աուդիտի պահանջին: «Սրանով մենք կարող ենք արձանագրել, որ հանրությանը ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները վստահելի են»,- ասել է փոխնախարարը:

Զեկուցողի խոսքով մեկ այլ կարգավորում էլ առնչվում է միջազգային մրցունակությանը: Հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել եւ շահումները ստանալ արտարժույթով:

Փոխնախարարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է` ՊԵԿ-ի հետ համատեղ մշակված նոր օրենսդրական փաթեթով սահմանվելու է միասնական օպերատոր, որն էլ վերահսկելու է թվային ոլորտում գործարքները:

Անդրադառնալով ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալի վերաբերյալ վիճակագրությանը` Ավագ Ավանեսյանը նշել է, որ 2022 թվականի նկատմամբ 2023 թվականին խաղադրույքներն աճել են 1,75 անգամ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը: «Խաղամոլությունը մեր երկրում չի խրախուսվում, եւ սա այդ քայլերից մեկն է»,- ընդգծել է պատգամավորը` հորդորելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Ելույթներում պատգամավորները ողջունել են առաջարկվող կարգավորումները, կարեւորել դրանց պահանջների կատարումը:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 6-ի ԱԺ նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829