Իսակովի պողոտայում գտնվող, լուսանկարում պատկերված անօթևան կնոջ կարիքները Միասնական սոցիալական ծառայության կողմից գնահատվել և անհրաժեշտ ծառայություններ առաջարկվել են դեռևս նախորդ տարվանից։ Քաղաքացին նախկինում բնակվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի կացարանում (որտեղ ժամանակավոր կեցության ծառայություններ են մատուցվում անօթևան անձանց՝ պետության համաֆինանսավորմամբ), սակայն դուրս է եկել հաստատությունից և հրաժարվում է վերադառնալ:
Քաղաքացին Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից ստացել է մասնագիտական խորհրդատվություն իր առողջական խնդիրներով պայմանավորված անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու՝ պոլիկլինիկա ներկայանալու և տարածքային կենտրոն ուղեգրվելու վերաբերյալ, ինչից ևս հրաժարվել է։
Միաժամանակ հայտնում ենք, որ և՛ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների կողմից, և՛ քաղաքացիների արձագանքների միջոցով պետությունը շարունակում է մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիներին առաջարկել անհրաժեշտ խնամքի ծառայություններ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում, ցերեկային հաստատություններում, անօթևանների կացարանում։ Սակայն եթե քաղաքացին հրաժարվում է առաջարկված ծառայություններից, ապա պետությունն իրավասություն չունի վերջինիս կամքին հակառակ՝ նրան տեղափոխել որևէ հաստատություն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կարդացեք նաև