Ազգային ժողովի նստաշրջանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ Ալեն Սիմոնյանն այսօրվա նիստում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասել էր․ «Պարոն Մանուկյան, դուք էլ ֆեյսբուքյան ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում՝ մարդկանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էիք գրում»։ Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը պատասխանել էր Ալեն Սիմոնյանին․ «Պարոն Սիմոնյան, ոմանք թիրախավորում են Ֆեյսբուքում, ոմանք ուղիղ թքում են մարդկանց երեսին»։
Իր ելույթում Ալեն Սիմոնյանն ասաց․ «Խնդրում եմ, դադարեցրեք էդ օրինակները բերելը։ Ես զգուշացրեցի, որ ես նույնպես կարող եմ օրինակներ բերել։ Եթե այդքան պարկեշտ եք, եթե այդքան օրենքը ձեզ համար կարեւոր է, ձեր կուսակցի՝ Պողոս Պողոսյանի գլուխն այնքան զուգարանակոնքին հարվածեցին, որ մահացավ։ Ի՞նչ արեցիք դուք դրանից հետո, միացաք եւ եկաք Ազգային ժողով՝ այդ նույն թիմի ներկայացուցիչների հետ։
Մի խոսեք դրա մասին։
Ես արդեն ասացի, որ ես ներողություն եմ խնդրել։ Ասում են՝ իրավական պատասխանատվություն, իրավական պատասխանատվություն չկա, որովհետեւ անձը չի բողոքել դրա հետ կապված։ Գոնե դուք՝ որպես պատգամավորներ, մի բերեք այդ օրինակը։ Հասկանում եմ, լավ է հնչում, բայց չի ստացվելու այդ պիտակը ներդնել շրջանառության մեջ։ Ես ներողություն եմ խնդրել եւ կրկին ներողություն եմ խնդրում դրա համար, որովհետեւ համարում եմ դա անընդունելի։ Ես հույզերին եմ տեղ տվել, որի համար հետեւություն եմ արել»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մակարդակ եմ ասել, է․․․