Ermenihaber. Փետրվարի 5-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնող Հաթայ նահանգում «Լուռ երթ» է անցկացվել՝ նվիրված փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի 1-ին տարելիցին:
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ակցիայի մասնակիցները դժգոհության վանկարկումներ են հնչեցրել այն պահին, երբ ելույթի համար հնչեցվել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի և նահանգի պաշտոնում վերընտրվելու նպատակով առաջադրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության թեկնածու Լյուֆթյու Սավաշի անունները:
Նշվում է, որ Քոջային և Լյուֆթյուին թիկնապահների ուղեկցությամբ դժվարությամբ կարողացել են դուրս բերել ամբոխի միջից: Նրանց դուրս գալուն զուգահեռ ոստիկանները փորձել են ճնշում գործադրել «հրաժարական» վանկարկումներով և բղավոցներով նրանց ուղեկցող մարդկանց նկատմամբ:
Երկրաշարժից տուժած ակցիայի մասնակիցները երբեմն հնչեցրել են նաև «Հաթայը մեր խնդիրն է» կոչերը: Ճնշում է գործադրվել նաև նախկինում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գյոքհան Զանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր լրատվականներում շրջանառվում է նաև ակցիայի մեկ այլ մասնակցի՝ իշխանությանն ուղղված դժգոհության խոսքը.
«Ասացիք օգնություն: Որտե՞ղ է օգնությունը: Կոնտեյներներում, վրաններում ապրողներ կան՝ այս անձրևի տակ, մառախուղի մեջ: Մի լի բեռնատար այն քաղաքին, որին կամայականորեն ընտրել եք: Կամայականորեն ընտրված մի քաղաքի, մի լի բեռնատար բավակա՞ն է, մի՞թե»: