Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին չի վստահում հարցվածների 66,4%-ը. Gallup International Association-ի հարցումները

Փետրվար 06,2024 14:53

Որքանո՞վ եք վստահում Նիկոլ Փաշինյանին. «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների արդյունքներով՝ եթե 2023 թ նոյեմբերին լիովին վստահում էր հետազոտության մասնակիցների 20,4 %-ը, այս տարվա հունվարին՝ 15,1 %-ը:

Եթե այս տարվա հունվարի արդյունքներով Փաշինյանին ընդհանրապես չի վստահում 38,1%-ը, ապա անցյալ տարվա նոյեմբերին ընդհանրապես չէր վստահում հարցվածների 35,5%ը:

Հարցման մասնակիցների 28,3 %-ը այս տարվա հունվարի արդյունքներով՝ ավելի շուտ չի վստահում Փաշինյանին, նույն հարցին նույն կերպ անցյալ տարի պատասխանել էր 35,5 %-ը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829