«Ցավում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն քննադատություն են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին», – X-ի իր էջում գրել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։
Նա վերահաստատել է՝ առաքելության նպատակը կայունության և վստահություն ամրապնդելն է։
«ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը», – եզրափակել է դեսպանը։
Կարդացեք նաև
I regret that in the recent days, some media in Azerbaijan published absolutely baseless allegations against the EU Mission in Armenia. I underline that EUMA is a civilian, unarmed mission & its mandate is to observe. The presence of the mission aims to contribute to stability &…
— Peter Michalko (@MichalkoPeter) February 6, 2024