Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 13,4%-ն է կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի. Gallup International Association

Փետրվար 06,2024 14:24

Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ Ձեզ՝ արդյոք անհրաժե՞շտ է փոփոխություններ կատարել կամ լիովին նոր Սահմանադրություն ընդունել. այս հարցի պատասխանն է փորձել պարզել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ին՝ իրականացրած հարցումներով։

Հետազոտության մասնակիցների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ որոշ դրույթներ պետք է փոխվեն:

Հարցման մասնակիցների ընդամենը 13,4%-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր Սահմանադրություն:

Հարցին՝ ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք անհրաժե՞շտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 2023թ նոյեմբերին 33,7%-ը պատասխանել էր՝ ընդհանրապես անհրաժեշտ չեն, 2024-ի հունվարին նույն պատասխանն է տվել հարցվածների 29,9%-ը:

Ի դեպ, եթե անցյալ տարվա նոյեմբերին 23,3 %-ը պատասխանել էր, որ միանշանակ անհրաժեշտ է՝ այս տարվա հունվարին նման պատասխան է տվել 29,3%-ը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829