Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀ հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ծիծաղելի է». Լեւոն Քոչարյանը՝ ՔԿ–ի քննության մասին

Փետրվար 06,2024 13:36

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանին երեկ հրավիրել էին Քննչական կոմիտե, ինչպես նաեւ նույն մեղադրանքն առաջադրել են նրա ընկերոջը՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին: Նրանցից ստորագրություն են վերցրել՝ չբացակայելու մասին:

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լեւոն Քոչարյանն ասաց, որ անհասկանալի է, թե ինչու են իր ընկերոջը նման մեղադրանք առաջադրել. «Իմ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, ծանոթացրեցին, այսպես ասած՝ գործը փակեցին ու ուղարկեցին դատարան»:

Թե ինչ են փոխել՝ Լեւոն Քոչարյանն ասաց, որ չի ուզում «կպնելու» տեղ ունենան եւ հիմա էլ մեղադրեն նախաքննական գաղտնիք բացահայտելու համար. «ՀՀ հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ծիծաղելի է: Իմ մեղադրանքը կայանում է նրանում, որ մի քանի ոստիկան սուտ, կեղծ ցուցմունք են տվել, որը ոչ տեսանյութերով, ոչ դատաբժշկական փորձաքննություններով չի հաստատվել, որ ես իրենց ծեծել եմ: Երկու հոգի են նման ցուցմունք տվել: Ձայնագրություն կա, ոչ մի իրենց ասած չի հաստատվում»:

Լեւոն Քոչարյանն ասաց, որ երբ ոստիկանության Շենգավիթի բաժնում իր փաստաբանը տեսել է իր վիճակը, վնասվածքները, հաղորդում է տվել հանցագործության մասին, որ իրեն խոշտանգել են. «Դրա հիման վրա կա գործ բացված, եղել են առերեսումներ, կան փորձաքննության արդյունքները, ֆիքսված են վնասվածքներ, բայց դրա հիման վրա մեղադրանք ոչ մեկին չի առաջադրվել, չկա ոստիկան, որի լիազորությունները կասեցվել են: Բայց երբ ինձ էին մեղադրում չեղած բանի մեջ, երկու օրվա մեջ եղավ»:

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ մի քաղաքացին՝ Լեւոն Քոչարյանը ծեծի 5 պարապած ոստիկանի, Լեւոն Քոչարյանը հեգնեց. «Նրանք նախկիններից մնացած են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829