Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ապրում ենք ՀՀ-ում եւ Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը»․ Ժաննա Անդրեասյան

Փետրվար 06,2024 11:52

Ազգային ժողովի նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Վերջերս նկատեցի, որ մի շարք բողոքներ են հնչել առ այն, որ նախարարությունը «հայոց պատմություն» առարկան վերանվանելու նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Եվ նախարարությունն առաջարկում է, որ այն կոչվի Հայաստանի պատմություն։ Ինձ մոտ առաջացավ մտահոգություն, որ շատերը չեն ծանոթացել նախարարության կողմից շրջանառված հիմնավորումներին եւ առանց ծանոթանալու են մեկնաբանություններ արել։ Կխնդրեմ օգտվել այս հնարավորությունից եւ ուղիղ եթերով մեր քաղաքացիներին տեղեկացրեք, թե ի՞նչ հիմնավորմամբ են այս փոփոխությունները տեղի ունենում»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ առարկան անվանափոխելու հարցը բավական ակտիվ քննարկվում է, բայց այն նոր հարց չէ։ Ըստ նրա՝ հարցն առնվազն մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակների կողմից։

«Մի մասին բարձրաձայնել են իրենք՝ ակադեմիական որոշ շրջանակները, որ այս հարցին անդրադարձել են անկախությունից հետո, երբ ընդհանրապես առարկայի վերաիմաստավորման խնդիր են դրել։ Երկրորդ անգամ հարցն ավելի լայն քննարկվել է, երբ հանրակրթության պետական նոր չափորոշիչներն էին քննարկվում։ Ես այդ բոլոր քննարկումներից հանգել եմ մի եզրակացության, որ առարկայի անվանումն ամենեւին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ, որովհետեւ «հայոց պատմություն» առարկան, որն ուսուցանվում էր, պետք է ունենար կոնկրետ նպատակ։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը։ Եվ սա բոլորովին չի նշանակում եւ կուզեմ առանձնահատուկ ընդգծեմ այն անհեթեթ դիտարկումները, թե Հայաստանի պատմություն կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Սա ամենեւին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից։ Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը։ Երբ ես ասում էի, որ պատմության ուսուցանումն ունի կոնկրետ նպատակ, պիտի շեշտադրեմ այդ նպատակը, որը տարբեր երկրներում է իրականացվում։ Ամեն երկրում պատմության ուսուցանումը առաջին հերթի այդ պետության, երկրի քաղաքացիների ձեւավորման գործընթաց է»,- ասաց նա։

Հետեւաբար, ըստ նախարարի, առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի ու կառուցվի պետության առանցքի շուրջը, անկախ նրանից՝ այդ ժամանակահատվածներում պետությունը եղել է, թե չի եղել։ «Ցավում եմ, որ ժամանակը սուղ է, կարող էի կոնկրետ օրինակներով ցույց տալ այսօրվա մեր դասագրքերի խնդիրները, որոնք հենց պետականության մտածողության բացակայություն են սերմանում մեր աշակերտների մոտ եւ այն լուծումները, որոնք կունենանք նոր տարբերակի պարագայում»,- հավելեց նախարարը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իյա, իրոք?, մինչև հիմա ՀՀ-ում չէինք ապրում?, որ անցնում էինք հայ ժողովրդի պատմություն։
    Կարող է? որոշել եք Հայաստանի պատմությունն անցել սկսած 2018 թվականիզ, նիկոլին էլ համարեք հիմնադիր վարչապետ։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Հ.Գ.
    Պետրոսին ասա – մի թուրքահաճո բան էլ ինքը ասի, ձեր մոտ դա լավ է ստացվում։ Միգուցե միանաք ու քո ասած դասագիրքը երկուսով գրեք, վերնագիրն էլ դնեք “նիկոլի ժողովրդավարական Հայաստանի պատմությունը”, մեկ էլ տեսար ադրբեջանական գրանտներ ստացաք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829