Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։
Տվյալ մարզի ոստիկանության տարածքային բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ իր կողմից սպասարկվող վարչական տարածքի բնակիչներ ոմն Մ․ Տ․-ի և Վ․ Մ․-ի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ․ Տ․-ն ծեծի է ենթարկել Վ․ Մ․-ին։
Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և պարզվում է, որ Վ․ Մ․-ն 34 տարեկան է, որն աշխատում է տեղամասերից մեկում որպես տնօրեն, իսկ Մ․ Տ․-ն 32 տարեկան է, աշխատում է որպես մարզում հայտնի ընկերություններից մեկի տնօրեն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Վ․ Մ․-ն «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով նամակագրական կապի մեջ է մտել Մ․ Տ․-ի կնոջ հետ և 1 օր առաջ կնոջը ժամադրել է իր առանձնատանը։
Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում և Վ․ Մ․-ն այցելել է նշված վայր, որտեղ էլ Մ․ Տ․-ն ձեռքին եղած երկաթե ձողով հարվածներ է հասցրել Վ․ Մ․-ի գլխին ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից վերջինս ուշագնաց է եղել ապա Մ․ Տ․- ն կապել է Վ․ Մ․-ի ձեռքերը, այդ վիճակում նորից ծեծի ենթարկել իսկ հետո բացահայտ հափշտակել նրան պատկանող բջջային հեռախոսը, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ անձի միջոցով հեռախոսը հետ է վերադարձրել։
Պարզվել է նաև, որ Մ․ Տ․-ն հրազենի փողը ուղղել է Վ․ Մ․-ի սեռական օրգանի ուղղությամբ և սպառնացել է, որ կսպանի։
Մ․ Տ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: