Փետրվարի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոսի հետ։
Ողջունելով դեսպան Բալայանին` քաղաքապետ Կլոսը գոհունակությամբ արձանագրեց բրյուսելահայ համայնքի օրինակելի ինտեգրման փաստը և Բրյուսելի զարգացման գործում իրենց ավանդը։
Զրուցակիցները քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև համատեղ մշակութային նախագծերի իրագործման հնարավորությունները։
Քաղաքապետի խնդրանքով` դեսպան Բալայանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման պատճառով բռնի տեղահանված հայերի ներկա պայմանները և կարիքները՝ շեշտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Բելգիայում ՀՀ դեսպանատուն