Փետրվարի 2-ին Մոսկվայի ԺՏՁՑ (ВДНХ) համալիրում անցկացվող «Ռուսաստան» ցուցահանդես-համաժողովի շրջանակներում կայացել են միջոցառումներ՝ նվիրված Ստալինգրադի հաղթանակի 81-ամյակին։ Միջոցառումները կազմակերպվել են Վոլգոգրադի մարզի վարչակազմի կողմից։
Միջոցառմանը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ․Հարությունյանը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով, որ չափազանց կարևոր է սերունդներին փոխանցել այն հիշողությունը, որ այդ հերոսական պայքարում` ռազմաճակատում և թիկունքում, ուս ուսի տված կանգնած էին նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները, և դա բազմազգ խորհրդային ժողովրդի ընդհանուր հաղթանակն էր մարդկության պատմության մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ։
Պատմական հիշողության պահպանման համար Վոլգոգրադի մարզի փոխնահանգապետ Աննա Պիսեմսկայան դեսպան Վ.Հարությունյանին պարգևատրել է «Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80 տարին» հուշանշանով:
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն