Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ Արցախի դրոշը «անհետացել» է Հանրային ռադիոյի շենքից. «Sputnik Արմենիա»

Փետրվար 05,2024 20:33

«Sputnik Արմենիա». «Վարչապետը ռադիոյի ղեկավարության հետ հանդիպել է հունվարի 31-ին և հարցազրույց տվել, որտեղ մի քանի աղմկահարույց հայտարարություններ է արել: Ավելի ուշ, երբ նա հեռացել է, դրոշը վերադարձվել է իր տեղը:

Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այս կապակցությամբ «Sputnik Արմենիա»-ին հաստատեց, որ մի քանի ժամ դրոշը տեղում չի եղել, բայց խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք դա կապված է եղել Փաշինյանի հետ։

Խումարյանը հավելել է, որ ինքը կատարվածի իր վարկածներն ունի, բայց քանի դեռ դրանք չեն հաստատվել, ինքը չի հնչեցնի դրանք»:

 

Հ.Գ. Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հայաստանի հանրային ռադիոյին հրապարակվել էր  փետրվարի 1-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829