Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն

Փետրվար 05,2024 19:35

«Ինֆոքոմ»-ի հրապարակած հետաքննական հոդվածի հիման վրա «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, որ «Ինֆոքոմ»-ի լրագրողները  հետաքննել են 2023 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  «դրամահավաքը», պարզել, որ ընտրությունների ընթացքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։ Դրամահավաքի որոշ մասնակիցներ անգամ տեղյակ չեն եղել, որ մասնակցել են դրամահավաքին և իրենց անունից միլիոնավոր դրամներ են փոխանցվել ՔՊ-ին։

ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով Ինֆոքոմի հետաքննական նյութը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկար ժամանակ Հայաստանում կիրառված այս արատավոր պրակտիկան, որը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, մնում է չհաղթահարված։ Իրավապահ մարմինները բոլոր ջանքերը պետք է գործադրեն կոռուպցիոն բնույթի այս հանցագործությունը բացահայտելու, իրավական գնահատական տալու, բոլոր մեղավորների պատասխանատվության ենթարկելու համար, որի պարագայում, միայն, կարող են հիմնավորել կոռուպցիայի դեմ պայքարի իրենց կամքի առկայությունը։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշում է, որ եթե այս դեպքով պատշաճ քննություն չլինի, դա կանաչ լույս կվառի բոլորի համար։

 

Ինֆոքոմի հետաքննական նյութի մանրամասները` այստեղ:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829