Sputnik. Էստրադային արտիստ, աճպարար Հմայակ Հակոբյանը Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման է արժանացել: Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
Հմայակ Հակոբյանը սկզբում ելույթներ էր ունենում հոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի հետ։ 1980-ական թվականներից սկսեց ինքնուրույն հանդես գալ` հրաշագործ Ռահաթ Լուկումիչի դերով հաճախ հայտնվելով «Առավոտյան փոստ», «Զարթուցիչ» և «Բարի գիշեր, փոքրիկներ» հաղորդումներում։
Հակոբյանը նկարահանվել է նաև կինոֆիլմերում, հիմնականում` էպիզոդիկ դերերում։
Նա 68 տարեկան է։