Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի չորս թեկնածուներ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարությամբ գտնվում են Բուլղարիայում, որտեղ մասնակցում են «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարին:
Մեր տղաներից առաջինը մենամարտել է Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, որի մրցակիցը եղել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տիմուր Բաբաշկոն:
Արթուրը վարել է գրագետ մենամարտ եւ մրցավարների որոշմամբ 4:1 հաշվով առավելության հասել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ