Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

Փետրվար 05,2024 17:35

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

«Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,-նշեց Ամատունին։

Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվում կապ հաստատել ընտանիքների հետ։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերիների։ Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829