Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է: Հերթական արդյունքը հունվարի 27-ին գրանցել են ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ծառայողները։ Նրանք Նորապատ գյուղում ստուգել են կոճղերով բարձված մի բեռնատար։
Բեռնատարը բարձված էր 5 խմ հաճարենու կոճղերով, մինչդեռ վարորդը համապատասխան փաստաթուղթ է ներկայացրել միայն 4 խմ փայտանյութի վերաբերյալ։ Նա հայտնել է, որ փայտանյութը «Սևքարի անտառտնտեսությունից» տեղափոխում էր Արմավիր:
Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն