Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթում պետականության խորհրդանիշներն են. ինքնության ոչնչացում՝ առանց ապագայի տեսլականի. «Հայացք Երևանից»

Փետրվար 05,2024 12:49

«Հայացք Երևանից». Երկրի բոլոր ոլորտներն ու ամեն ինչ տապալած «հեղափոխական» իշխանությունը հասել է դպրոցական դասագրքերի փոփոխության կամ դրանց նորովի շարադրման գործընթացին: Նախաձեռնությունը, ինչպես Սահմանադրության դեպքում, գալիս է Ադրբեջանից եւ Թուրքիայից, իսկ թիրախում են «Հայոց պատմության», «Հայ գրականության», «Մայրենի լեզվի» դասագրքերը, որոնցից հրահանգված էր դուրս թողնել ազգային հպարտություն, արժանապատվություն, ոգեղենություն արտահայտող մտքերն ու դրվագները, պատմական անցյալի հերոսական դեմքերն ու դեպքերը, ազգային-ազատագրական պայքարի պանծալի էջերը:

Անհասկանալի է, թե «կողոպտված» բովանդակությամբ այդ ուսումնական ձեռնարկների միջոցով ինչ ուղերձներ ենք փոխանցելու գալիք սերունդներին, ինչ արժեհամակարգ եւ մտածողության ինչպիսի մատրից ենք ցանկանում սահմանել կամ՝ ապագայի ինչպիսի նախագիծ առաջարկել: Այն, ինչ տեղի է ունենում դասագրքերի մասով՝ կարելի է կարճ բնորոշել որպես հայ ինքնության ոչնչացում՝ առանց ապագայի տեսլականի:

Հերթում պետականության խորհրդանիշներն են՝ Հայաստանի պետական դրոշը, զինանշանը եւ օրհներգը։ Էլի՞ սպասենք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2024թ.-ի 4-րդ համարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829