Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատողություն Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին և այլ դատավորների

Փետրվար 05,2024 12:22

ԲԴԽ-ն որոշեց նկատողություն հայտարարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, նույն դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին և վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Նաիրա Հովսեփյան

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրապարակեց ԲԴԽ որոշումը, որում մասնավորապես նշված է․ «ԲԴԽ-ն, քննելով ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց այն բավարարել և Արգիշտի Ղազարյանին, Քրիստինե Մկոյանին, Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին հայտարարել նկատողություն։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։

Նաիրա Հովսեփյանը նաև հավելեց՝ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը դեմ է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդության բավարարմանը և ունի հատուկ կարծիք։

Հիշեցնենք այս գործի նախապատմությունը․ 2021 թվականին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական Ժամանակ») ընդդեմ Հայաստանի» գործով, որը վերաբերում է 2008թ մարտի 1-ի իրադարձություններին։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ վարույթը հարուցելու հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ««Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում աներեւույթ կարգապահական խախտման պահանջներ պարունակող արարքի հայտնաբերումը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանի հետ անձնական եւ ընտանեկան շփումներ ունի։ Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Քրիստինե Մկոյանը եւ Կարեն Անդրեասյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն։ Քրիստինե Մկոյանը նաև ընտրվել էր ԲԴԽ դատավոր անդամ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829