Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» 66-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը:
Տարվա ձայնագրություն և լավագույն փոփ սոլո կատարում է ճանաչվել Մայլի Սայրուսի Flowers-ը, տարվա երգ է ճանաչվել Բիլի Այլիշի What Was I Made For? ստեղծագործությունը:
«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթել է Վիկտորյա Մոնեն:
«Տարվա ալբոմ», «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգերում հաղթել է Թեյլոր Սվիֆթի Midnights-ը:
«Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում մրցանակին է արժանացել The Beatles-ի I’m Only Sleeping-ը:
Լավագույն ռոք կատարում է ճանաչվել Boygenius-ի Not Strong Enough-ը, լավագույն ռոք ալբոմ՝ Paramore-ի This Is Why-ը:
Կարդացեք նաև