ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Հայաստանի հետ «խաղաղության կառուցման» տրամաբանության շրջանակներում, Ադրբեջանում Հատուկ նշանակության ջոկատների ու ստորաբաժանումների մասնակցության անցկացվել են «Սաստիկ ցրտի պայմաններում ռազմական գործողությունների կազմակերպման» թեմայով հատուկ մարտավարական վարժանքներ։
Անհնար է չտեսնել, թե ինչի ու ինչպես է պատրաստվում Ադրբեջանը, իսկ դրան դիմակայելու համար պետք է ոչ թե պետական խորհրդանիշերի ու ազգային ինքնության էլեմենտների վրա հարձակում գործել, այլ բանակցել ուժային կենտրոնների հետ, պատրաստվել ներսում, ուշքի գալ ու կանխել վտանգավոր զարգացումները ժամանակին։
Կարդացեք նաև