Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվային աշխատողներ». Դավիթ Յանի նոր նախագիծն աշխարհին կառաջարկի արձակուրդ չուզող վիրտուալ «աշխատողներ». Sputnik Արմենիա

Փետրվար 05,2024 10:23

Sputnik Արմենիա. Արհեստական բանականությամբ օժտված ծրագրով հնարավոր կլինի ստեղծել վիրտուալ կամ ռոբոտացված աշխատողներ։ Դրանց ոչ միան հնարավոր կլինի տալ բարդ հրահանգներ, այլև դնել նպատակներ, որոնք նրանք կլուծեն ինքնուրույն։

Հայտնի ՏՏ գործարար Դավիթ Յանը գլոբալ շուկայում պատրաստվում է ներկայացնել նոր պրոդուկտ` «թվային աշխատողներ» (digital employees): Երևանում կայացած AI for Business («Արհեստական բանականությունը բիզնեսի համար») համաժողովի ժամանակ նա այս մասին նշեց Sputnk Արմենիայի հետ զրույցում։ Այդ «աշխատողները» մի քանի քայլ առաջ են բոլորին արդեն հայտնի չատ-բոտերից և զինված են արհեստական բանականության բարդ գործիքակազմով։

«Աշխատողաստեղծ» նոր հարթակը փորձնական (beta) տարբերակով շահագործվում է մոտ մեկ ամիս, դրանով արդեն ստեղծվել են առաջին 70 «աշխատողները»։ Լիարժեք օգտագործման համար համակարգը նախատեսվում է բացել փետրվարի վերջին, իսկ Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների գնահատականներով՝ մոտակա չորս տարում այդ «աշխատողների» քանակը ողջ աշխարհում կհասնի 300 միլիոնի։

Եթե չատ-բոտին տեքստ են ուղարկում ու պատասխան ստանում, ապա «թվային աշխատողը» կկարողանա լուծել ավելի բարդ խնդիրներ. նրան հնարավոր կլինի զանգել, գրել, անգամ «աշխատացնել» հյուրանոցների կամ գրասենյակների ընդունարաններում (reception-ներում)` տեղավորելով դրանց արհեստական «ուղեղը» ռոբոտի մեջ։

«Թվային աշխատողին կարելի է, օրինակ, զանգել ու ասել` տես, հիմա մարդ կգա, հետը կխոսես ու նրա համար այսինչ ռեստորանում սեղան կամրագրես, համ էլ նրան նվեր է պետք առնել, առաքիչ կուղարկես, որ գնա, բերի։ Դրանից բացի, չատ-բոտը ոչինչ չի անում, քանի դու նրան չես հարցրել, իսկ digital employee-ն կլինի պրոակտիվ, և եթե դուք նրա առջև դրել եք որոշակի նպատակ, նա ինքնուրույն կկարողանա որոշումներ կայացնել կամ առաջարկել», – ասում է Յանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829